Բրազիլայում կործանված մարդատար ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են

Ինքնաթիռում եղել է 62 մարդ` 58 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Բրազիլայում կործանված մարդատար ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են։ Տեղեկությունը հայտնում է Վինյեդուի քաղաքային իշխանությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կործանված ինքնաթիռը եղել է ATR-72 մոդելի` նախատեսված 68 ուղևորի համար։
Ինքնաթիռում եղել է 58 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։
Նշվում է, որ օդանավը Կասկավելից (Պարանա նահանգ) մեկնում էր Գուարուլհոս (Սան Պաուլո)։ Այն ընկել է Վինյեդու քաղաքի բնակելի թաղամասերից մեկի վրա։ Ավիաթարի պատճառները հայտնի չեն։
Գերմանիայի խոշորագույն ֆիթնես ակումբների ցանցի հիմնադիրն ընտանիքով ավիավթարի զոհ է դարձել