ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՌԴ Լիպեցկի շրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակման, 6 մարդ վիրավորվել է և օգնություն է ստանում։ Այդ մասին իր Telegram- ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Իգոր Արտամոնովը։
«Նախնական տեղեկություններով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել է վեց մարդ», - նշել է Արտամոնովը։
Հարձակման հետևանքով վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքը, խաթարվել է էլեկտրամատակարարումը։
«Պայթյուններ են տեղի ունեցել քաղաքացիական շենքերից հեռու, դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների աշխատակիցները»,- գրել է մարզպետը։
Լիպեցկի տարածքում արտակարգ դրություն է մտցվել պայթուցիկ առարկաների պայթյունի հետևանքները վերացնելու համար։
Անվտանգությունն ապահովելու համար տարհանվում են Կոպցևի Խուտոր, Ֆեդորովկա, Յակովլևկա, Տինկովկա բնակավայրերը։ Տարհանման գոտում է հայտնվում 416 տնային տնտեսություն։
«Որոշ բնակիչներ որոշել են չլքել տները և պատսպարվել նկուղներում»,- պարզաբանել է շրջանի ղեկավարը։
Նահանգապետի խոսքով՝ Լիպեցկում քաղաքացիներին տեղավորելու համար պատրաստ են ևս 9 ժամանակավոր կացարաններ։ Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են տեղավորել մոտ 4800 մարդ։
Տարհանված բնակավայրերում տեղադրվում են բնակիչների տներն ու ունեցվածքը պաշտպանելու կետեր։