Արսեն Զախարյանը վիրահատությունից հետո վերադարձել է մարզումների

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել հուլիսի 17-ին, մարզման ժամանակ։ Օգոստոսի 6-ին նրան վիրահատել են Բարսելոնայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը վիրահատությունից հետո սկսել է մարզվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ Զախարյանի մոտ ախտորոշվել էր աջ ոլոքի ձկնամկանի ջլերի վնասվածք՝ կապանների ոլորման հետևանքով։ Օգոստոսի 6-ին 21-ամյա ֆուտբոլիստին վիրահատել են Բարսելոնայում։
«Արսենն արդեն վերականգնվում է մեր մարզումների ընթացքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել հուլիսի 17-ին, մարզման ժամանակ։ Իսպանիայի առաջնությունում նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին: Առաջին տուրում Զախարյանի թիմը օգոստոսի 18-ին սեփական դաշտում կմրցի «Ռայո Վալյեկանո»-ի հետ: