9 մարդ մահացել է, 26-ը՝ վիրավորվել Թուրքիայում մարդատար ավտոբուսի վթարից

Անկարայում ավտոբուսի վթարը
Վթարը տեղի է ունեցել Անկարա-Էսքիշեհիր ավտոճանապարհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik․ Անկարայում ավտոբուսի վթարի հետևանքով 9 մարդ մահացել է, 26-ը՝ վիրավոր է։ Տեղեկությունը հայտնել է քաղաքապետ Վասիպ Շահինը։
«Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհերը և վիրավորները շատ են։ Վթարը տեղի է ունեցել Անկարայի Փոլադլի թաղամասում, կամրջի տակ»,- գրում է Hürriyet թերթը։
Անկարայի քաղաքապետը հայտնել է, որ ավտովթարի հետևանքով 9 մարդ է մահացել, իսկ 26-ը տուժել են։