Հայաստանում Իրանի դեսպանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է ճանապարհների ապաշրջափակմանը։ Արտգործնախարարությունն այս շաբաթ հայտարաեց, որ Երևանի ու Բաքվի փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։
Դեսպան Մեհդի Սոբհանին ասել է, որ ապաշրջափակման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը շատ հստակ է․ կողմ են, սակայն դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո։