Կարմրուկի դեմ պետք է պատվաստվել, եթե չեք հիշում պատվաստվել եք, թե ոչ. Սվետլանա Գրիգորյան

Sputnik
Սուր շնչառական հիվանդություններն ամռան ամիսներին սովորաբար նահանջում են։ Այդպես է նաև այս տարի, բայց մեկ այլ` ինֆեկցիոն ու շատ վտանգավոր վարակ` կարմրուկը, շարունակում է տարածվել։ Վարակվածների մեծ մասը չպատվաստվածներն են։
Մասնագետները ևս մեկ անգամ հորդորում են պատվաստվել։ Եվ նույնիսկ, եթե չեք հիշում ժամանակին երկու դեղաչափով պատվաստվել եք թե`ոչ, ևս մեկ պատվաստում ստանալը խրախուսելի է։
Վարակների տարածման ու կանխարգելման մասին Sputnik Արմենիան զրուցել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի հետ։