Բոլոր ադմինիստրատիվ քարտեզներով սահմանը Կիրանցի միջով չի անցնում. Ձյունիկ Աղաջանյան

Sputnik
Տավուշի մարզի Բերքաբեր–Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից ադրբեջանական հենակետի հետ քաշվելը չի նշանակում, որ Ադրբեջանը հետ կգնա նաև այլ դիրքերից։
Հայասանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հիշեցնում է թուրքական հայտնի սկզբունքը` թուրք զինվորը երբեք ոտքը չի քաշում այն հողից, որին կանգնել է։ Իսկ Բերքաբերի մեկ դիրքը զիջելու պատճառն ըստ դեսպան Աղաջանյանի այն է, որ արևմտյան ճնշմամբ Ադրբեջանը զիջել է մի դիրք, որը չունի ռազմավական էական նշանակություն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Ձյունիկ Աղաջանյանն անդրադարձել է նաև քարտեզներին, որոնցով իրականացվել է հայ-ադրբեջանական սահմանազատումը Տավուշում։