Հայաստանը պետք է ավելի լայն նայի ԲՐԻԿՍ-ին. Թաթուլ Մանասերյան

Sputnik
Երևանում պաշտոնապես արդեն գործում է «Հայաստան-ԲՐԻԿՍ» գործարար համագործակցության կենտրոնը։ Նախ` ինչ է ԲՐԻԿՍ-ը։ Ի սկզբանե 4 երկրների խումբ, որոնց միացավ նաև Հարավաֆրիկյան հանրապետությունն ու արդեն հինգ երկրների խմբի անվատառերով էլ կազմվեց հապավումը. Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան հանրապետություն։ Այժմ ԲՐԻԿՍ-ին անդամակցում է 10 երկիր։ Միացել են նաև Իրանը, Սաուդյան Արաբիան, Արաբական միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը և Եթովպիան։
Bricks անգլերեն նշանակում է նաև «աղյուս»։ Դա այն շինանյութն է, որ դրվում է համաշխարհային տնտեսության կառուցվածքում` նպաստելով դրա աճին։ Հայաստանի համագործակցությունն այդ կառույցի հետ թույլ կտա օգտագործել աշխարհի խոշորագույն տնտեսությունների հետ գործակցության ներուժը։
Հայաստան-Բրիկս գործարար համագործակցության կենտրոնից ակնկալիքների մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է տնտեսագետ, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը։