ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, ըստ որի՝ նախնական զինվորական հաշվառումից հրաժարվողները կզրկվեն ՌԴ քաղաքացիությունից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Օրենքը նաև համապատասխանեցնում է քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու գործընթացները: Փաստաթղթով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մարմինների համար պարտավորություն է սահմանված էլեկտրոնային եղանակով տրամադրել (օգտագործելով միջգերատեսչական էլեկտրոնային փոխգործակցության միասնական համակարգը) տեղեկատվություն արական սեռի այն անձանց մասին, որոնց վերաբերյալ որոշում է կայացվել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին, և նախատեսվում է քաղաքացու երդման արարողություն անցկացնել:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն տրամադրելու մասին որոշումը պետք է կայացվի ՌԴ նախագահի հրամանագրով: