Թուրքիայում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը, 6 տուժած կա. ԶԼՄ

Բեռնատարի վարորդը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի Մուղլա նահանգում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը, տուժել է առնվազն 6 ուղևոր, հայտնում է DHA գործակալությունը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Բոդրում-Մուղլա մայրուղում՝ Բահարլի գյուղի մոտ, բեռնատար մեքենան հարվածել է միկրոավտոբուսին՝ այն դուրս շպրտել ճանապարհից։
«Միկրոավտոբուսը հարվածից հետո կողաշրջվել է, տուժել է 6 զբոսաշրջիկ», - հայտնում է գործակալությունը:
Վիրավորները տեղում առաջին բուժօգնություն են ստացել, այնուհետև հոսպիտալացվել:
Միջադեպի հետաքննություն է սկսվել, բեռնատարի վարորդը ձերբակալվել է։
Անթալիայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել, կան բազմաթիվ տուժածներ