Ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին ողջ է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Թղթակից Եվգենի Պոդդուբնին ողջ է, կամիկաձե դրոնի հարվածից հետո նա վնասվածքներով տեղափոխվել է Կուրսկի շրջանային հիվանդանոց, հայտնում է Россия 24-ը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Պոդդուբնին զոհվել է՝ նրա ավտոմեքենայի վրա դրոնի հարձակման պատճառով։
Հավելենք, որ առավոտյան Պոդդուբնիի ռեպորտաժը մարտական գործողությունների մասին հեռարձակվել էր Россия-1-ի եթերում: