Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Իշխան Զաքարյանին

Իշխան Զաքարյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Համահայկական խաղերը, որոնց անցկացման համար էլ փաստացի պարգևատրվել է Զաքարյանը, անցկացվում են 1999 թվականից սկսած՝ յուրաքանչյուր 4 տարին մեկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման գործում ներդրած մեծ ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Իշխան Սերժիկի Զաքարյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով», - ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ Համահայկական խաղերն անցկացվում են չորս տարին մեկ անգամ։ Առաջին խաղերն անց են կացվել 1999 թվականին։ Մրցումներն անցկացվում են ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձևերում։