ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի բրոնզե մեդալի համար պայքարում Սլավիկ Գալստյանը (67 կգ) 0։7 հաշվով պարտվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին։
Հիշեցնենք` Սլավիկ Գալստյանը Փարիզի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում օգոստոսի 7-ին իրանցի Սեյիդ Իսմայելիի հետ պայքարում պարտվեց 4-10 հաշվով ու չհասավ եզրափակիչ։
1/4 եզրափակիչում նրա գոտեմարտն ավարտվել էր 2։2 հաշվով, սակայն հայ ըմբիշը հնարքի առավելությամբ հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Մամադասա Սիլային, իսկ 1/8-ում նա 3։2 հաշվով հաղթել էր Էկվադորի ներկայացուցիչ Անդրե Մոնտանո Արոյոյին։