Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց սեփական հարկի տակ

Պատասխան հանդիպումը Հունգարիայում տեղի կունենա օգոստոսի 15-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում խաղում ընդունել էր հունգարական «Պուշկաշ Ակադեմիային»։
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը պարտվեց 0:1 հաշվով։
89-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հյուրերի պաշտպան, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Միքայել Սոյսալոն։
Պատասխան հանդիպումը Հունգարիայում տեղի կունենա օգոստոսի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։