Իսրայելը 8 նորվեգացի դիվանագետի զրկել է դիվանագիտական կարգավիճակից

Իսրայել Կաց
Իսրայելի արտգործնախարարը կարծում է, որ թագավորությունը հաշվի չի առնում այլ կարծիքներ և միակողմանի քաղաքականություն է վարում պաղեստինյան հարցի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Իսրայելը դիվանագիտական կարգավիճակից զրկել է ութ նորվեգացի դիվանագետի, որոնք զբաղվում էին Պաղեստինի ազգային վարչակազմի գործերով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացը։
«Ես կարգադրել եմ չեղյալ հայտարարել Իսրայելում ութ նորվեգացի դիվանագետների դիվանագիտական կարգավիճակը, որոնք զբաղվում էին Պաղեստինի ազգային վարչակազմի գործերով։ Ահաբեկչության դեմ պայքարի և իրանական չարիքի դեմ պայքարում Թել Ավիվին աջակցելու փոխարեն Նորվեգիան, ճանաչելով պաղեստինյան պետությունը, ընտրեց պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումն ու նրա հանցագործությունները», - ասել է Կացը:
Նա նշել է, որ թագավորությունը հաշվի չի առնում այլ կարծիքներ և միակողմանի քաղաքականություն է վարում պաղեստինյան հարցի շուրջ, ինչն էլ պատճառ է դարձել նորվեգացի դիվանագետների վերաբերյալ նման որոշում կայացնելու համար։
Մայիսի 22-ին Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստորեն հայտարարել էր, որ թագավորությունը Պաղեստինը պաշտոնապես ճանաչել է որպես անկախ պետություն: Նա ընդգծել էր, որ երկու պետությունների ստեղծման գաղափարը կարող է լուծել հակամարտությունը և ապահով տուն ապահովել ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար:
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ է չեզոքացվել. ՑԱԽԱԼ