Հայաստանում զինծառայողների սոցիալական երաշխիքները կտարածվեն նաև ՊՊԾ աշխատողների վրա

Պետական պահպանության ծառայության աշխատակիցները կրկին կսկսեն օգտվել հաշմանդամության կամ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվելու դեպքում տրվող վճարումներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում զինծառայողների սոցիալական երաշխիքները կգործեն նաև պետական պահպանության ծառայողների դեպքում: «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
ՀՀ կառավարությունը հավանություն չտվեց ընդդիմադիր պատգամավորի օրինագծին
Տեխնիկապես օրենքը դադարել է տարածվել պետական պահպանության ծառայության վրա այն բանից հետո, երբ 2023 թ–ին ՊՊԾ–ն հանվեց Ազգային անվտանգության ծառայության կազմից և ձևակերպվեց որպես առանձին գերատեսչություն։ ՊՊԾ–ի նկատմամբ այս կարգավորումը կգործի, եթե ծառայության աշխատակիցները մասնակցեն մարտական գործողություններին:
Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան դեպքում նրա ընտանիքին վճարվում է միանվագ 10 մլն դրամ և ամսական 200-300 հազար դրամ՝ կախված զոհվածի կոչումից: Ամսական վճարումներ ստանում են նաև 1–ին խմբի հաշմանդամություն ունեցող զինվորականները։