Էլինա Ավանեսյանը հայկական անձնագիր է ստացել

Էլինա Ավանեսյանը հայկական անձնագիր է ստացել
Ավանեսյանին հայկական անձնագիր են հանձնել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել: Տեղեկությունը հայտնում է Իսպանիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը։
Անձնագրի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։
Կանանց թենիսի ասոցիացիան օրերս թարմացրել է Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիության մասին տեղեկությունը. օգոստոսի 5-ի նոր վարկանիշում նա նշված է որպես Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի ներկայացուցիչ:
Էլինա Ավանեսյանը 21 տարեկան է, ծնվել է Պյատիգորսկում։ Թենիսիստուհին համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 58-րդ տեղը: