Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդի մարզում գնդակոծությունների և ԱԹՍ-ով հարվածների հետևանքով 16 տուժած կա․մարզպետ

Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդի մարզի ուղղությամբ 1 օրում 86 հարձակում է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik․ Բելգորոդի մարզում գնդակոծությունների և ԱԹՍ-ներով հարվածների հետևանքով 16 խաղաղ բնակիչ է տուժել։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Երեկվա ընթացքում Բելգորոդի ուղղությամբ 86 անգամ հարված են հասցրել։ Գնդակոծություններ են եղել և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ։ Ընդհանուր առմամբ, 16 խաղաղ բնակիչ է տուժել. 13-ը դեռ հիվանդանոցներում են, իսկ մեկը ծանր վիրավորում է ստացել»,- գրել է մարզպետը։

Հիշեցնենք, որ ուկրաինական զինված ուժերը պարբերաբար գնդակոծում և հարձակվում են տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ներով։ Նրանք հարվածներ են հասցնում ՌԴ սահմանամերձ հատվածներին` մասնավորապես Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ստիպված է անվտանգության գոտի ստեղծել՝ խաղաղ բնակիչներին գնդակոծություններից պաշտպանելու համար:
Բելգորոդի մարզում խաղաղ բնակիչ է զոհվել ուկրաինական դրոնի հարձակման հետևանքով