Արսեն Հարությունյանն անցավ օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչ

Արսեն Հարությունյանը
Հարությունյանը հանդես է գալիս 57 կգ քաշային կարգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը Փարիզի օլիմպիական խաղերում 13։3 հաշվով հաղթեց Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Գիլերմո Բրավո Յանգին և անցավ 1/4 եզրափակիչ։
Հարությունյանը հանդես է գալիս 57 կգ քաշային կարգում։
Арсен Арутюнян и мексиканец Роман Гильермо Браво Юнг в 1/8 финала олимпийского турнира по вольной борьбе (57 кг) (8 августа 2024). Париж
Արսեն Հարությունյանն ու Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Գիլերմո Բրավո Յանգին 1/8 եզրափակիչի ժամանակ
Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտում Հայաստանն ունի ևս մեկ մասնակից` 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը:
Հիշեցնենք` հունահռոմեական ոճի ըմբշամարտում մենք արդեն ունենք 2 օլիմպիական մեդալ. 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը վաստակել է արծաթե, 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը` բրոնզե մեդալ։