ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը Փարիզի օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչում 5։12 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմժոն Աբդուլաևին և դուրս մնաց հետագա պայքարից։
Արսեն Հարությունյանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմժոն Աբդուլաևի գոտեմարտը
© Sputnik
Հարությունյանը հանդես է գալիս 57 կգ քաշային կարգում։ Այսօր ավելի վաղ կայացած 1/8 եզրափակիչում նա 13։3 հաշվով հաղթել էր Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Գիլերմո Բրավո Յանգին։
Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտում Հայաստանն ունի ևս մեկ մասնակից` 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը:
Հիշեցնենք` հունահռոմեական ոճի ըմբշամարտում մենք արդեն ունենք 2 օլիմպիական մեդալ. 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը վաստակել է արծաթե, 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը` բրոնզե մեդալ։