«ՌԴ-ն խառն է Ուկրաինայով, Իրանն էլ կներքաշվի լայնամասշտաբ պատերազմի մեջ Իսրայելի դեմ, Ադրբեջանը կարող է օգտվել Իրան-Իսրայել էսկալացիայից «Զանգեզուրի միջանցքը» ռազմական ճանապարհով ստանալու համար»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը․ իրանագետը այս կոնտեքստում է դիտարկում նաև ՌԴ Ազգային անվտանգության քարտուղար Շոյգուն այցը Իրան, այնտեղից՝ միանգամից Բաքու․
«Սա թույլ է տալիս վերլուծաբաններին մտածելու, որ այս լարվածության մեջ ներքաշվելու է նաև Ադրբեջանը», ասում է Գոհար Իսկանդարյանը։