Հարազատը վթարի է ենթարկվել, շտապ գումար է պետք. ՆԳՆ–ն զգուշացնում է խարդախության մասին

Նման եղանակով կատարկված խարդախության 28 դեպք է գրանցվել ավելի քան 1.5 շաբաթվա ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Անհայտ անձինք զանգում են Երևանում ապրող անձանց քաղաքային հեռախոսահամարներին և հայտնում, թե իբր արտերկրում գտնվող հարազատը վթարի է ենթարկվել կամ ինչ–որ անձի է վրաերթի ենթարկել, և բուժման համար շտապ անհրաժեշտ է գումար փոխանցել: Երևանում խարդախության նոր մեթոդ արձանագրելու մասին զգուշացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
«Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել: Ըստ ոստիկանությունում ստացված հաղորդումների՝ խաբեությամբ քաղաքացիներից հափշտակվել է, մասնավորապես, 16 հազար, 20 հազար, 30 հազար դոլար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 27-ից մինչ օրս Երևանում գրանցվել է նման եղանակով կատարված խարդախության 28 դեպք:
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացրել և հորդորել է չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը և հավաստիությունը ստուգել ծանոթ–բարեկամներից:
Անհայտ անձինք ոստիկանության անունից փորձում են գումար շորթել. ՆԳՆ–ն զգուշացնում է