ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը (800 մ վազք) չկարողացավ հաղթահարել օլիմպիական խաղերի որակավորման փուլը։
Նա գրանցեց 1։50 րոպե արդյունք և գրավեց վերջին հորիզոնականը։
Այս խմբից հաջորդ փուլ անցան Քենիայի ներկայացուցիչ Էմանուել Վանիոնին, Իտալիայի ներկայացուցիչ Կատալին Տեկուչանուն և Շվեդիայի ներկայացուցիչ Անդրեաս Կրամերը։