Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնը գտնվել է 92 հազար բնակչություն ունեցող քաղաքի մոտակայքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոզան (Սիս) քաղաքից 27 կմ հյուսիս-արևելք:
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Քաղաքում ապրում է մոտ 90 հազար մարդ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժ Վրաստանի հետ սահմանային գոտում. ցնցումները զգացվել են Հայաստանի 3 մարզում