Տաթև–Աղվանի ճանապարհի 19 կմ հատվածը օգոստոսի 8-ին 10 ժամով փակ կլինի

Այդ հատվածը փակ է լինելու պայթեցման աշխատանքներ իրականացնելու համար, բայց այլընտրանքային ճանապարհ կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Մ-2-Տաթև–Աղվանի-Մ2 (Սյունիք) ճանապարհը 0-19-րդ կմ հատվածը օգոստոսի 8-ին 10 ժամով փակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ օգոստոսի 8-ին‚ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Ճանապարհը երթևեկության համար փակ կլինի ժամը 10։00-20։00–ն ընկած ժամանակահատվածում»,– ասված է հաղորդագրությունում։
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները նշված հատվածը կարող են շրջանցել Մ-2-Նորավան-Տաթև ճանապարհով։