Սլավիկ Գալստյանը հաղթեց ֆրանսիացուն և դուրս եկավ օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ

Մեր ըմբիշին հաղթանակ բերեց հնարքի առավելությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հունահռոմիական ոճի ըմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը Փարիզի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում է։
1/4 եզրափակիչում նրա գոտեմարտն ավարտվեց 2։2 հաշվով, սակայն հայ ըմբիշը հնարքի առավելությամբ հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Մամադասա Սիլային։
Ավելի վաղ կայացած 1/8 եզրափակիչում նա 3։2 հաշվով հաղթել էր Էկվադորի ներկայացուցիչ Անդրե Մոնտանո Արոյոյին։
Կիսաեզրափակիչ հանդիպումը տեղի կունենա այսօր երեկոյան։
Սլավիկ Գալստյանն ու Մամադասա Սիլան
Հիշեցնենք` այսօր` օգոստոսի 7–ին, մեր ըմբիշներից երկուսը մրցագորգ դուրս կգան արդեն մեդալների համար։ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կպայքարի օլիմպիական ոսկու, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը` բրոնզի համար։ Վերջինի մրցակիցը, ի դեպ, հայ է` Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը։