«Ռեալ Սոսյեդադ» ակումբի ֆուտբոլիստ Զախարյանը վիրահատությունից հետո դուրս է գրվել

Արսեն Զախարյանը . Արխիվային լուսանկար
Արսեն Զախարյանը հուլիսի 17-ին մարզման ժամանակ էր վնասվածք ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մարզիկի ներկայացուցիչը` Գենադի Գոլուբինը։
Զախարյանի մոտ ախտորոշվել էր աջ ոտքի ջլերի վնասվածք, ինչի պատճառը ոտնաթաթը ոլորելն էր։ Նրան երեքշաբթի օրն են Բարսելոնայում վիրահատել։
«Արսենը հիվանդանոցից դուրս է գրվել։ Մոտակա ժամանակը նա կվերադառնա Սան Սեբաստյան, որպեսզի վերականգնվի»,– ասել է Գոլուբինը։
Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է հուլիսի 17-ին, մարզման ժամանակ։
Նշենք, որ Իսպանիայի առաջնությունում նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին։ Առաջին տուրում Զախարյանի թիմը օգոստոսի 18-ին սեփական դաշտում կմրցի «Ռայո Վալեկանոյի» հետ։