ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Ռուսական զորքերը խոցել են նավթավերամշակման գործարան, որը վառելիք էր մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորքերի խմբավորման օպերատիվ-մարտավարական ավիացիան, անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են Ուկրաինայի զինված ուժերին վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարան և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետ», - ասվում է նախարարության ամփոփագրում:
Գերատեսչության տվյալներով՝ ՀՕՊ միջոցները մեկ օրում խոցել են ամերիկյան արտադրության թվով 11 HIMARS ռեակտիվ արկ, ինչպես նաև ամերիկյան արտադրության «Patriot» զենիթահրթիռային համակարգի կառավարվող հրթիռ և 87 ԱԹՍ, որոնցից 41-ը՝ Հատուկ ռազմական գործողության գոտուց դուրս տարածքում: