ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը Փարիզի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում իրանցի Սեյիդ Իսմայելիի հետ պայքարում պարտվեց 4-10 հաշվով ու չհասավ եզրափակիչ։
Սլավիկ Գալստյանը
© Sputnik
1/4 եզրափակիչում նրա գոտեմարտն ավարտվել էր 2։2 հաշվով, սակայն հայ ըմբիշը հնարքի առավելությամբ հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Մամադասա Սիլային, իսկ 1/8-ում նա 3։2 հաշվով հաղթել էր Էկվադորի ներկայացուցիչ Անդրե Մոնտանո Արոյոյին։
Սլավիկ Գալստյանը
© Sputnik