Մալխաս Ամոյանը նվաճեց օլիմպիական բրոնզը

Մալխաս Ամոյանը նվաճեց օլիմպիական բրոնզը
Մալխաս Ամոյանը աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերին նա մասնակցում է առաջին անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Մալխաս Ամոյանը 6-5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին Փարիզի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում պայքարում ու նվաճեց բրոնզե մեդալը։
Նա կիսաեզրափակիչ գոտեմարտում 1։3 հաշվով պարտվել էր ճապոնացի ըմբիշ, Ասիայի գործող չեմպիոն և 2023 թվականի աշխարհի առաջնության մրցանակակիր Նաո Կուսակային։
Մալխաս Ամոյանը նվաճեց օլիմպիական բրոնզը
Ավելի վաղ Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակիչում 8։0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկինենին, իսկ քառորդ եզրափակիչում 3։0 հաշվով առավելության հասել իրանցի Ամին Քավիանինեժադի նկատմամբ։
Մալխաս Ամոյանը նվաճեց օլիմպիական բրոնզը
Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանը աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերին նա մասնակցում է առաջին անգամ։
1 / 3

Մալխաս Ամոյանը նվաճեց օլիմպիական բրոնզը

2 / 3

Մալխաս Ամոյանը նվաճեց օլիմպիական բրոնզը

3 / 3

Մալխաս Ամոյանը նվաճեց օլիմպիական բրոնզը

Հիշեցնենք՝ սա Հայաստանի հավաքականի երկրորդ մեդալն է Փարիզի օլիմպիական խաղերում։ Ավելի վաղ արծաթե մեդալ էր նվաճել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։