ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզի Կիրանց և Բերքաբեր բնակավայերի մոտակայքում այսօր պայթեցման աշխատանքներ են իրականացվելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում Կիրանց բնակավայրից 1550 մ հյուսիս-արևելք և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք՝ 1360 մ, 1170 մ, 900 մ հեռավորությամբ շրջաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ՝ 10 պայթյուն»,– ասված է հաղորդագրությունում:
ՊՆ–ն հարակից բնակավայրերի բնակչությանը խնդրում է ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել: