ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Երևանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ ստացել է ժամը 11:49–ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրշեջ ավտոմեքենա
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RA
Պարզվել է, որ բնակարանի բաց պատշգամբում գազի բալոնից (5 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։08-ին, մարվել է՝ 12։28-ին։
Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը, պատշգամբի պահոցը, ջերմահարվել են ննջասենյակի և պատշգամբի պատերը: