Համաճարակ Գազայում. ԱՀԿ-ն հրադադար է խնդրում պատվաստանյութի չափաբաժին առաքելու համար

Պաղեստինի առողջապահության նախարարությունն ավելի վաղ պոլիոմիելիտի համաճարակ էր հայտարարել Գազայի հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում մի քանի օրով դադարեցնել կրակը Գազայում՝ պոլիոմիելիտի դեմ մեկ միլիոն չափաբաժին պատվաստանյութ առաքելու համար: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Գազայում երեխաներին պոլիոմիելիտից պաշտպանելու համար անհրաժեշտ է հրադադար կամ առնվազն «հանգստության օրեր» պատվաստումների արշավների նախապատրաստման և անցկացման ընթացքում»,-ասել է ԱՀԿ ղեկավարը:
Նրա խոսքով՝ ԱՀԿ-ին բուժաշխատողների և բժշկական սարքավորումների տեղաշարժի բացարձակ ազատություն է անհրաժեշտ։
Կիևը թաքցնում է խոլերայի համաճարակը Խերսոնի մարզում․ Օնիշչենկո
«ԱՀԿ-ն Գազա է ուղարկում պոլիոմիելիտի դեմ ավելի քան մեկ միլիոն պատվաստանյութ, որոնք կներդրվեն առաջիկա շաբաթների ընթացքում»,-նշել է կազմակերպության ղեկավարը:
Անցյալ շաբաթ Պաղեստինի առողջապահության նախարարությունը Գազայի հատվածում պոլիոմիելիտի համաճարակ էր հայտարարել՝ որպես հիվանդության տարածման հիմնական պատճառ մատնանշելով անկլավի տարածքում արդեն ինը ամիս շարունակվող ռազմական գործողությունները:
ԱՀԿ–ն վերանայում է կանոնները նոր համաճարակների դեպքում