Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կուրսկի մարզի գնդակոծության հետևանքով 24 մարդ է վիրավորվել

Կուրսկի մարզի գնդակոծությունների հետևանքները
Անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով անցկացվում են խորհրդակցություններ Ռուսաստանի դաշնային բժշկական կենտրոնների մասնագետների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. ՌԴ Կուրսկի մարզում հրետակոծության հետևանքով վիրավորվել է 24 մարդ, այդ թվում՝ վեց երեխա, նրանցից 13-ը հոսպիտալացվել են, հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության ղեկավարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։
«Հոսպիտալացվել է 13 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Մեծահասակներից մեկը ծանր վիճակում է»,-ասել է նա։
Ալեքսեյ Կուզնեցովի խոսքով՝ տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Անցկացվում են հեռավար խորհրդակցություններ Ռուսաստանի առողջապահության նախարարության դաշնային բժշկական կենտրոնների մասնագետների հետ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ի առավոտյան փորձել են ներխուժել Կուրսկի մարզի տարածք։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական զորքերը մինչև 300 միավոր անձնակազմով՝ 11 տանկերի և ավելի քան 20 զրահամեքենաների աջակցությամբ, հարձակվել են Նիկոլաևո-Դարյինո և Օլեշնյա բնակավայրերի շրջաններում ՌԴ պետական սահմանը պահպանող ստորաբաժանումների դիրքերի վրա։ Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովի տվյալներով՝ սահմանապահները և ՌԴ ԶՈւ-ն սահմանին ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 16 միավոր տեխնիկա:
Հերթական ահաբեկչությունն է. Մարիա Զախարովան՝ ուկրաինական հարձակման մասին