Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի եզրափակիչում 4։1 հաշվով զիջեց իրանցի Մոհամադհադի Սարավիին ու նվաճեց արծաթե մեդալը։
1 / 3

Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

2 / 3

Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

3 / 3

Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում նա 9։0 հաշվով հաղթեց Կորեայի ներկայացուցիչ Սենջուն Կիմին, 1/4 եզրափակիչում 9։5 հաշվով` Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովին, իսկ կիսաեզրափակիչում 5։3 հաշվով հաղթեց Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ռոսիլյո Կինդելանին։
Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Ավելի վաղ մեդալներ էին նվաճել ըմբիշ Մալխաս Ամոյանն ու մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։