Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատավարձերի աճը, որը նկատելի էր հատկապես ռելոկանտների ներհոսքի հաշվին, կանգ է առել։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունիսին նախորդ տարվա համեմատ միջին աշխատավարձը նվազել է մոտ 3%–ով։ Հատկանշական է, որ ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը մնացել է նույնը, ինչ մեկ տարի առաջ՝ 32 հազար 400 մարդ։
Մոտ 15%–ով կրճատվել է հանքարդյունաբերության ոլորտում միջին աշխատավարձը, թեև այն շարունակում է մնալ ամենաբարձրերից մեկը։ Այս ոլորտները Հայաստանի տնտեսության ֆավորիտներից են․ ինչով է պայմանավորված վարձատրության ցուցանիշների նվազումը հենց այդ ոլորտներում։
Վիճակագրական տվյալների վերլուծության խնդրանքով դիմել ենք Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին։