Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի Իրան և Ադրբեջան կատարած այցրին անդրադարձել է նաև քաղաքական մեկնաբան Վիգեն Հակոբյանը։ Նա ուշադրություն է հրավիրում Սերգեյ Շոյգուի անձին, որը մինչև անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելը Ռուսաստանի պաշտպանության նախարարն էր։ Վիգեն Հակոբյանը չի բացառել, որ Շոյգուի այցը Իրան կապված է հնարավոր ռազմաքաաղքական գործակցության հետ։
Բաքու այցի վերաբերյալ փորձագետը կարծիք է հայտնել, որ Իրանը Ռուսաստանի միջոցով փորձում է Ադրբեջանին հասկացնել, որ էսկալացիայի դեպքում նեյտրալություն պահպանի։ Դե, իսկ Հայաստանը, պայթյունավտանգ մեր տարածաշրջանում, դիտորդի դերում է։