ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ առավոտյան կայացել է Ալիևի և Շոյգուի հանդիպումը: Զրույցի մանրամասները չեն ներկայացվում։
Իրանական լրատվամիջոցները գրում են, որ Շոյգուն Բաքու է մեկնել` Ադրբեջանին Իսրայելի օգտին միջամտությունից զերծ պահելու նպատակով: