ՌԴ-ն արտաքսում Է Մոսկվայում Մոլդովայի դեսպանատան աշխատակցին

Ռուսաստանում Մոլդովայի դեսպանատան աշխատակիցը հայտարարվել է persona non grata։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. ՌԴ-ն արտաքսում է Մոսկվայում Մոլդովայի դեսպանատան աշխատակցին՝ որպես պատասխան քայլ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Օգոստոսի 6-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել ՌԴ-ում Մոլդովայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կետրարուն, ում վճռական բողոք է ներկայացվել պաշտոնական Քիշնևի՝ Ռուսաստանի նկատմամբ շարունակվող ոչ բարեկամական քայլերի կապակցությամբ»,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
Կետրարուին հանձնվել է նախարարության նոտան առ այն, որ Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին persona non grata հայտարարելու մասին այդ երկրի իշխանությունների՝ օգոստոսի 1-ի չհիմնավորված որոշմանն ի պատասխան՝ ռուսական կողմն իր հերթին persona non grata է հայտարարում Ռուսաստանում Մոլդովայի դեսպանատան աշխատակցին: