ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։
Նա նշեց, որ պատգամավորը դիմումը ներկայացրել է այսօր։
Հիշեցնենք` Գուրգեն Արսենյանը 2023 թվականի հոկտեմբերին հաստատել էր, որ իրեն ՌԴ-ում դեսպան նշանակվելու առաջարկ արվել է, սակայն պատասխան այդպես էլ չի եկել։ Ավելի ուշ ԶԼՄ–ները գրեցին, որ Արսենյանի ագրեմանը հաստատելու որոշումը կայացվել է մայիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա` ԵԱՏՄ նիստին մասնակցելու: ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ՌԴ-ում դեսպան լինելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է:
Ըստ լրատվամիջոցների` Արսենյանը ՌԴ–ում ՀՀ դեսպան կնշանակվի սեպտեմբերին։