ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հունահռոմիական ոճի ըմբշամարտիկ, 77 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանը նույնպես ¼ եզրափակիչում է:
Մալխաս Ամոյանի և Ջոնի Կունարի Սարկինենի մենամարտը
© Sputnik
Փարիզի օլիմպիական խաղերի ⅛ եզրափակիչում նա ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկինենին:
Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցը կլինի իրանցի Ամին Քավիանինեժադը։
Ավելի վաղ 97կգ քաշային կարգում Կորեայի ներկայացուցիչ Սենջուն Կիմին 9։0 հաշվով հաղթեց օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Նա նույնպես քառորդ եզրափակիչ է դուրս եկել, որի ժամանակ ուժերը կչափի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանը հունահռոմեական ոճի օլիմպիական մրցաշարում ներկայացված է 3 մարզիկով, որոնցից 2-ը` Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը, ելույթ կունենան այսօր, իսկ Սլավիկ Գալստյանը` օգոստոսի 7-ին։