Մալխաս Ամոյանը չկարողացավ դուրս գալ օլիմպիական խաղերի եզրափակիչ

25–ամյա մարզիկն օլիմպիական խաղերին մասնակցում է առաջին անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 77 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանը չկարողացավ դուրս գալ Փարիզի օլիմպիական խաղերի եզրափակիչ:
Նա կիսաեզրափակիչ գոտեմարտում 1։3 հաշվով պարտվեց ճապոնացի ըմբիշ, Ասիայի գործող չեմպիոն և 2023 թվականի աշխարհի առաջնության մրցանակակիր Նաո Կուսակային։
Ավելի վաղ Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակիչում 8։0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկինենին, իսկ քառորդ եզրափակիչում 3։0 հաշվով առավելության հասել իրանցի Ամին Քավիանինեժադի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանը աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերին նա մասնակցում է առաջին անգամ։
Վաղը` օգոստոսի 7–ին, նա կպայքարի օլիմպիական բրոնզի համար։