ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Վերին Լարսի անցակետում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար աշխատանքը վերականգնվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Տեղեկացնում եմ, որ վրացական կողմում վերազինման աշխատանքները ավարտվել են, և անցակետի աշխատանքը վերականգնվել է միայն թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Քիչ անց կվերականգնվի նաև բեռնատար տրանսպորտային միջոցների սպասարկումը»,– նշեց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Վերին Լարսն գիշերը ժամը 01։00-ից մինչև առավոտյան 10։00-ն չի գործել։ Այնտեղ այս գիշեր իրականացվել են տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի հետևանքով անցակետը չի գործի։