ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Կուրսկի Սուջան գիշերը գնդակոծվել է Ուկրաինայի կողմից, տուժել է 5 մարդ, այդ թվում ՝ 3 երեխա, վնասվել են մի քանի բնակելի տներ, հայտնել Է նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը:
«Այս գիշեր Ուկրաինայի կողմից գնդակոծվել է Սուջա քաղաքը։ Վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Նրանք տեղափոխվել են Սուջայի շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Շատ վնասվել են մի քանի բնակելի շենքեր։ Վնասի գնահատում կիրականացվի, երբ իրավիճակը թույլ տա»,-նշել է տարածաշրջանի ղեկավարը Telegram ալիքում։
Կուրսկի Սուջա քաղաքը գնդակոծվել Է
© Photo : Официальный телеграм-канал врио губернатора Курской области Алексея Смирнова
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: