Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) դուրս եկավ օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ։
Հունահռոմիական ոճի ըմբիշը 9։5 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովին։
Ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը ու Ռուստամ Ասակալովը Փարիզի օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչում
© Sputnik
Կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կգոտեմարտի Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ռոսիլյո Կինդելանի հետ։
Նշենք, որ նրանք ուժերը չափել էին նաև 2023 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում, և Արթուրը վերջին վայրկյաններին պարտվել էր Ռոսիլյոյին (3:3):
Հիշեցնենք` օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը (77 կգ)։