Հարիսն ընտրել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածուին. ԶԼՄ

Քամալա Հարիսը . Արխիվային լուսանկար
ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական մրցավազքը։ Ընտրությունները նշանակված են նոյեմբերի 5-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի հավակնորդ Քամալա Հարիսը որպես փոխնախագահի թեկնածու է ընտրել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին, հաղորդում է CNN-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:
«Փոխնախագահ Քամալա Հարիսը որոշում է կայացրել իր գործընկերոջ վերաբերյալ․ գործընթացին տեղյակ չորս անձ հաստատում է, որ նա ընտրել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին»,-հայտնում է հեռուստաընկերությունը:
Ուոլցը Ազգային գվարդիայի նախկին սերժանտ-մայոր է, աշխարհագրության ուսուցիչ և ֆուտբոլի մարզիչ։ Կոնգրեսական է եղել 2007-2019 թվականներին։ Հարրիսից մեկ տարով մեծ է՝ նա 60 տարեկան է։ Նահանգապետ պաշտոնում նա հիշվում է մարիխուանան օրինականացնելով:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Հանրապետական կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնում պաշտոնապես առաջադրվել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա հետ փոխնախագահի թեկնածու է հաստատվել Օհայո նահանգից սենատոր Ջեյ Դի Վենսը։