Հայկ Մարտիրոսյանը արծաթե մեդալ է նվաճել՝ հաղթելով ադրբեջանցի մրցակցին

Հայկ Մարտիրոսյանը
Հայ շախմատիստի մասնակցությամբ թիմն էլ բրոնզե մեդալ է նվաճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Chessy» թիմը դարձել է աշխարհի կայծակնային շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Թիմի կազմում էին Ռիչարդ Ռապորտը, Ալեքսեյ Սարանան, Հայկ Մարտիրոսյանը, Վիդիտ Սանտոշ Գուջրատին, Ջորդեն Վան Ֆորեստը, Էրդողմուս Յագիզ Քաանը, Աննա Մուզիչուկը, Համպի Կոներուն և Մուխթար Աինակուլը։
Հայկը մեդալ է նվաճել նաև անհատական պայքարում։ 3-րդ խաղատախտակի վրա հայ շախմատիստը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Առաջնության շրջանակներում Հայկը 2։0 հաշվով հաղթել է Ադրբեջանի թիվ մեկ շախմատիստ Շահրիար Մամեդյարովին։