ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանին վիրահատել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքին:
Ավելի վաղ ֆուտբոլիստի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Զախարյանին այսօր կվիրահատեն։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ կոճի ջլերի վնասվածք։
«Զախարյանին վիրահատել են Բարսելոնայում։ Եթե բարդություններ չլինեն, վաղը դուրս կգրվի»,- ասվում է ակումբի հաղորդագրությունում:
Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր հուլիսի 17-ին մարզման ժամանակ։
Նշենք, որ Իսպանիայի առաջնությունում նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին: Առաջին տուրում Զախարյանի թիմը օգոստոսի 18-ին սեփական դաշտում կմրցի «Ռայո Վալեկանոյի» հետ: