Երևանցիները բացասական են գնահատել քաղաքի մաքրության և աղբահանության աշխատանքները

Երևան. Արխիվային լուսանկար
«Գելլափ» միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակը մի շարք ոլորտների վերաբերյալ հարցումներ է կատարել երևանցիների շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Երևանցիները բացասական են գնահատել քաղաքի մաքրությունը` 3.3 բալ, իսկ աղբահանությունը` 3.4 բալ։ Այս մասին ասաց «Գելլափ» միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արման Նավասարդյանը` ներկայացնելով Երևանի հիմնախնդիրների վերաբերյալ կատարված հարցումների արդյունքները։
Ամբողջ Երևան քաղաքում լուսավորությունը 5 բալանոց սանդղակով գնահատել են 4.1 բալ, տրանսպորտը` 3.7, անվտանգությունը` 3.7, կանաչապատ տարածքները` 3.5, մշակութային միջոցառումները` 2.8, իսկ սպորտային միջոցառումները` 2.7 բալ։
Կոմունալ ծառայությունների մասով Երևանի բնակիչները գազամատակարարման անխափան աշխատանքը գնահատել են 4.4 բալ, իսկ որակը` 4.3։ Ջրամատակարարման անխափան աշխատանքի մասով դժգոհություններ են եղել, գնահատել են 3.5 բալ, իսկ որակը` 3.6։ Երևանցիներն ամենադժգոհը եղել են էլեկտրաէներգիայի մատակարարումից` 3.3 բալ են գնահատել, որակն էլ 3.9։