Բերձորում ադրբեջանցի զինծառայողների մասունքներ են հայտնաբերվել

Զինծառայողի սաղավարտ
Ադրբեջանական իշխանությունների տվյալներով ՝ զինծառայողներն անհետացել են դեռևս 2022 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի զինծառայողների 2 աճյուն է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ԱԱԾ-ի, գլխավոր դատախազության և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ հայտնաբերվել են Ֆարիդ Մամեդովի և Ֆիրդովսի Աբդուլաևի աճյունները:
Լեռնային Ղարաբաղում 4 ադրբեջանցի զինվորական է մահացել
Նրանք անհետ կորել էին 2022 թվականին Լաչինի (Բերձորի) շրջանում դեռևս 2022 թվականին։ Ըստ իշխանությունների՝ զինծառայողները մոլորվել էին ձնաբքի ժամանակ մի դիրքից մյուսը անցնելիս։
Հայ–ադրբեջանական սահմանին ական է պայթել. կան վիրավորներ